ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ լեզու է գտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն «շատ հիասթափված է», քանի որ կարծում էր, թե ուկրաինական հակամարտությունն ավելի հեշտ կլինի լուծել։ «Ես կարծում էի, թե դա ամենահեշտ հարցերից մեկը կլինի, սակայն պարզվեց, որ այն ավելի բարդ է, քան Մերձավոր Արևելքը։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա այնտեղ»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Ժողովրդի հավաքական ուժը վաղուց արդեն զրոյացված է պառակտման տեխնոլոգիաներով

Ժողովրդի հավաքական ուժը վաղուց արդեն զրոյացված է պառակտման տեխնոլոգիաներով
18.11.2024 | 18:02

Շատ բաներ մեր կյանքում գալիս են խորհրդային շրջանում մեզ մոտ ձևավորված մտածելակերպից և աշխարհընկալումից:

Մասնավորապես, խորհրդային գաղափարախոսության հիմքերի հիմքը, այն է՝ դասակարգային պայքարի տեսությունը, անջնջելի հետք է թողել հետխորհրդային ժողովուրդների, այդ թվում նաև՝ մեր, մտածողության վրա:

Դասակարգային պայքարի տեսության հիմնական թեզն այն է, որ պատմությունը կերտոմ է ժողովուրդը, այնինչ, իրականում պատմությունը կերտում են նրանք, ում ձեռքերում են բոլոր հնարավորոթյունները՝ փողի ու իշխանության տեսքով:

Այսինքն, աշխարհը ղեկավարել ու ղեկավարում են էլիտաները, որոնք իրենց շահերի բախման ժամանակ միամիտ ժողովուրդներին օգտագործում են որպես մի պարզ գործիք, որը գործի մեջը չի իմանում, բայց գոյապայքարում անհրաժեշտ է որպես ուժի բաղադրիչ:

Այս հանգամանքը, մինչև այսօր, մեզնից շատերին պահում է թյուրիմացությունների մեջ այն հարցում, թե որն է ժողովուրդների ու հենց հասարակ մարդու դերը պատմության մեջ:

Հնարավոր է, որ դասակարգային պայքարի տեսությունը ստեղծող Մարքսը իսկապես հավատացել է իր գրածին, քանի որ ականատես էր պատմության մեջ մի նոր երևույթի՝ բանվորական շարժմանը:

Այստեղ հարցը նրանում է, որ կապիտալիզմի զարգացումը, իր իսկ էֆեկտիվությունը բարձրացնելու համար, իր հետ բերում էր որակապես նոր երևույթներ՝ լուսավորություն ու կրթություն և, մեկ էլ՝ իրավունք, քանի որ կապիտալին պետք են ինչ-որ

չափով ավելի ուսյալ և ավելի ազատ մարդիկ, առանց որոնց կապիտալի աղբյուր գիտությունն ու տեխնոլոգիաները հնարավոր չէ զարգացնել:

Դե, իսկ մի քիչ ավելի հասկացող ու ավելի իրավունք ունեցող մարդիկ էլ, բնական օրենքով, ձգտում են ավելիին, որի համար էլ դուրս են գալիս փողոց:

Այս ֆոնի վրա նման շարժումները կապիտալի համար նորմալ և ընդունելի են, և դրանք պարզապես դիտվում են որպես փող շինելու պրոցեսին ուղեկցող ոչ ցանկալի էֆեկտ, ոչ ավելին:

Մարքսն էլ այս ամենը տեսել ու ընդհանրացրել է դասակարգային պայքարի տեսության տեսքով, որն էլ հետագայում ծայրահեղ գռեհկացվել է խորհրդային պաշտոնական գաղափարախոսության կողմից՝ այն տարածելով ընդհուպ միչև մարդկային նախապատմություն:

Այս է, որ ցավի նման կպել է մեր վայ գաղափարախոսներին, թե ժողովուրդը պետք է վեր կենա ու իր հարցերը լուծի՝ իսպառ մոռանալուվ, որ հարցերը լուծում են նրանք, ում ձեռքում որ փողն ու ուժն են:

Իսկ ժողովրդի միակ հնարավորությունը, այն է՝ հավաքական ուժը, վաղուց արդեն զրոյացված է պառակտման տեխնոլոգիաներով՝ ամեն ինչ ճիշտ ու ճիշտ ըստ բազմիցս փորձված ինստրուկցիաների:

Ուշադրության արժանի է նաև այն հանգամանքը, որ եվրոպական էլիտաները ժամանակին հասկացան, որ դասակարգային պայքարի տեսությունը գլոբալ գոյապայքարում ևս ունի հսկայական պոտենցիալ և այն ծառայեցրին Ռուսական կայսրությունը քանդելու գործին:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 6955

Մեկնաբանություններ

偶藵膹偶藵膹偶藵 膹偶藵膹偶藵膹偶藵膹偶藵膹偶藵膹偶藵膹偶藵膹偶藵膹偶藵膹偶藵膹偶藵膹偶藵膹偶藵膹偶藵膹偶藵膹偶藵/1759907567">Իրական գեղեցկությունն ու տաղանդը ժամանակ չեն ճանաչում
Իրական գեղեցկությունն ու տաղանդը ժամանակ չեն ճանաչում

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Շահերի բախման կիզակետում
Շահերի բախման կիզակետում

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բու­մե­րանգ, կամ փո­ղո­ցա­յին իշ­խա­նու­թ­յան վեր­ջը
Բու­մե­րանգ, կամ փո­ղո­ցա­յին իշ­խա­նու­թ­յան վեր­ջը